Տարօրինակ բաներ են կատարվում Մեծ Բրիտանիայում: Հարսն ամուսնու մորը բռնեցրել է այն պահին, որբ վերջինս զբաղված էր բավականին տարօրինակ գործով․ սկեսուրը ներխուժել էր ամուսինների ննջասենյակ և ասեղով ծակում էր պահպանակը:
Ենթադրաբար կնոջ՝ տատիկ դառնալու ցանկությունը չափազանց մեծ էր:
Զույգը կարծում է, որ կինը նախկինում էլ է այսպիսի բան փորձել:
Ամուսինները նորապսակներ են, իսկ երեխայի մասին դեռ մտածել չէին ցանկանում, սակայն սա կատաղեցրել է տղայի մորը, ինչն էլ կռվի պատճառ է դարձել:
Սուրբ ծննդյան օրերին մայրը փորձել է հաշտվել տղայի հետ: Նա գնացել է տղայի տուն, սակայն հարսն այնտեղ չի եղել, տղան գնացել էր գնումներ կատարելու:
Այն պահին երբ, հարսը մտնում է ննջասենյակ՝ հագուստը փոխելու, սկեսուրին տեսնում է ասեղի հետ: Կինը ծակծկում էր բոլոր պահպանակները:
Երբ տղան գնումներից տուն վերադարձավ և իմացավ տեղի ունեցածի մասին, շատ զարմացավ:
Ամենավատը դեռ առջևում էր: Մի քանի օր անց, երբ հարսը հղիության թեստ անցավ, պարզեց, որ հղի է:
«Չգիտեմ՝ ինչ պետք է անեմ: Երեխա չեմ ցանկանում ունենալ, իսկ աբորտի մասին խոսք լինել չի կարող: Երբեք չէի պատկերացնի, որ այսպիսի բան տեղի կունենա ինձ հետ»,- ասում է հարսը:
Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս պատմության մեջ մեղավոր:
Աղբյուր՝ Blognews.am