Արթուր Վանեցյանը սենդվիչ պատրաստեց պատանի ֆուտբոլիստների համար (ֆոտո)


Արթուր Վանեցյանը սենդվիչ պատրաստեց պատանի ֆուտբոլիստների համար (ֆոտո)
Հունիս 22 21:25 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 22-ին հանդիպում էր կազմակերպել պատանի ֆուտբոլիստների հետ, որոնք հանդես են գալիս տարբեր ակումբներում, գրում է sport.news.am-ը։

«14-15 տարեկան պատանիների հետ ոչ ֆորմալ հանդիպում ենք կազմակերպել, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանանք, ոգեւորենք երեխաներին, որպեսզի ավելի լուրջ եւ լավ տրամադրվեն իրենց մարզումներին: Հայկական ֆուտբոլի ապագան եւ հույսը այս երեխաներն են, ապագան տեսնում եմ այս երեխաների մեջ: Համոզված եմ, որ այս երեխաները ճիշտ աշխատանքի արդյունքում լավ ֆուտբոլիստներ կդառնան»,- ասաց Արթուր Վանեցյանը:

ՀՖՖ նախագահի հետ հանդիպումը տեղի ունեցավ Ավանի ակադեմիայի լողավազանի մոտ, պատանի ֆուտբոլիստների համար նախատեսված էր հյուրասիրություն: Պատանի ֆուտբոլիստների հետ շփվելուց հետո, Արթուր Վանեցյանն անձամբ երեխաների համար պատրաստեց սենդվիչներ եւ հյուրասիրեց: