Ինչու ամռանը չի կարելի երեխաներին տակդիր հագցնել


Ինչու ամռանը չի կարելի երեխաներին տակդիր հագցնել
Հունիս 22 20:23 2019

Մասնագետները կոչ են անում ծնողներին շոգ եղանակին խուսափել երեխաներին տակդիր հագցնելուց։ Նրանք նշում են, որ տակդիրների հետեւանքով շոգ եղանակին երեխաների մաշկը կարող է առավել տաքանալ՝ խնդիրներ առաջացնելով։ Ավելին, տակդիրները կարող են երեխայի գերտաքացման պատճառ դառնալ։

Նրանք խորհուրդ են տալիս ծնողներին, ովքեր այնուամենայնիվ, տակդիր են հագցնում իրենց երեխաներին շոգին, պարբերաբար հանել այն, երեխաներին գոլ ջրով լողացնել, իսկ սենյակը, որտեղ նա շատ է լինում, հաճախ օդափոխել։

Եթե երեխան թույլ է, մաշկի վրա կարմրած հատվածներ կան, ախորժակ չունի, դիմեք բժշկի՝ նրա մոտ կարող է գերտաքացում լինել։

Աղբյուր՝ Բուժինֆո