Բողոքների աննախադեպ աճ՝ ընդդեմ ՊԵԿ-ի. «Ժամանակ»


Բողոքների աննախադեպ աճ՝ ընդդեմ ՊԵԿ-ի. «Ժամանակ»
Հունիս 22 09:30 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի կտրուկ աճել է ՊԵԿ-ի դեմ տնտեսվարողների բողոքների թիվը։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընդդեմ ՊԵԿ-ի վարչական դատարան է բողոքել 448 տնտեսվարող։ Մինչդեռ անցած ամբողջ տարվա ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել էր 414 բողոք:

Պետբյուջե մուտքեր ապահովող այս կարևորագույն կառույցի դեմ բողոքների ծավալի նման աճն աննախադեպ է, որից պետք է հետևություններ անել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: