Վարչապետի հրահանգը՝ լրագրողներին պատասխանել արագ ու հստակ. «Փաստ»


Վարչապետի հրահանգը՝ լրագրողներին պատասխանել արագ ու հստակ. «Փաստ»
Հունիս 22 09:20 2019

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ակնհայտ զգացվում է, որ պատգամավորները, տարբեր այլ պաշտոնյաներ առավել պատրաստակամ են պատասխանել լրագրողների հարցերին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը բավականին լուրջ քննարկման թեմա է եղել իշխանության մեջ, և վարչապետը կտրուկ հրահանգ է իջեցրել՝ չխուսափել հարցերին պատասխանելուց, առավել ևս այն պարագայում, երբ ուղղակի լրագրողը դիմում է ոչ թե հարցազրույցի, այլ որևէ տեղեկություն ճշտելու նպատակով:

Վերջինիս պարագայում հրահանգված է պատասխանել արագ ու հստակ, եթե նույնիսկ հարցը հեռախոսով է հնչում: Սա չճշտված տեղեկությունների քանակը նվազեցնելու նպատակ ունի, քանզի քիչ չեն դժգոհությունները, որ շատերն ուղղակի խուսափում են հարցերին պատասխանել:

Ի դեպ, այս առումով դեռևս անելիք կա պետական կառույցների լրատվության բաժինների առումով, ինչի մասին, մեր աղբյուրի պնդմամբ, դարձյալ խոսվել է իշխանության ներսում:

Խոսքն այն մասին է, որ հաճախ որոշ լրատվականներ գրավոր հարցում են պահանջում նույնիսկ այն դեպքերում, երբ ոչ թե ուսումնասիրության և մանրամասն պատասխանի կարիք ունեցող հարցի է վերաբերում, այլ որևէ տեղեկության ճշտման, որն ունի «այո» կամ «ոչ» պատասխան:

Բնականաբար, ցանկացած լրատվամիջոցի համար դժվար է 5 օր սպասելը տեղեկատվական հոսքերի առկա մրցակցության պայմաններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



loading...