Տեխնոգեն աղետ. Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից. «Ժամանակ»


Տեխնոգեն աղետ. Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից. «Ժամանակ»
Հունիս 22 09:01 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի բարձրահարկերին սպառնում է տեխնոգեն աղետ, որը պայմանավորված է մետրոպոլիտենի շահագործմամբ կամ ավելի կոնկրետ՝ մետրոյի տարիներ շարունակ չնորոգված ռելսերով։

2013-ին, երբ բացվեց «Ռոսիա մոլը», և Սերժ Սարգսյանը պետք է մետրոյով ժամաներ բացմանը, նրա անվտանգությունից ելնելով մետրոպոլիտենը վերանորոգեց կենտրոնի կայարանների ռելսերը: Բայց օրեցօր բնակիչներն ավելի ու ավելի են զգում մետրոյի գնացքների դղրդոցը, եթե այդ ուղղությամբ են անցնում:

«Ռոսիա մոլի» բացման արարողությունից առ այսօր չի իրականացվել գեթ մեկ մետրի ընթացիկ նորոգում։ Ըստ մասնագիտական գնահատականների՝ յուրաքանչյուր պահի մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


loading...