Վարագավան գյուղի բնակիչը գնացել է անտառ և չի վերադարձել


Վարագավան գյուղի բնակիչը գնացել է անտառ և չի վերադարձել
Հունիս 22 00:00 2019

Հունիսի 21-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչը (58 տ) գնացել է անտառ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար, գյուղի 10 բնակիչ և ոստիկանության 2 աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: