Վաղարշապատում 14-ամյա պատանին դանակահարել է 21-ամյա երիտասարդին


Վաղարշապատում 14-ամյա պատանին դանակահարել է 21-ամյա երիտասարդին
Հունիս 21 23:36 2019

Հունիսի 19-ին՝ ժամը 14։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ շրջանի և նախաբազկի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ Ֆրունզեի փողոցի 6/2 շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ:

 
 

Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Շենգավիթի քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզել են, որ իր մոտ եղած դանակով հարվածել և երիտասարդին մարմնական վնասվածք է պատճառել 14-ամյա պատանի, որը հունիսի 20-ին, ժամը 02.00-ին, ներկայացվել է բաժին:

Անչափահասը հանձնվել է ծնողների հսկողությանը: