ՔՊ վարչությունը հին ու նոր դեմքերով եւ իշխանության պատասխանատվությունը․ քննարկում «Խոսքի արժեք»-ում


ՔՊ վարչությունը հին ու նոր դեմքերով եւ իշխանության պատասխանատվությունը․ քննարկում «Խոսքի արժեք»-ում
Հունիս 21 13:11 2019

Նախորդ շաբաթ տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը։ Իշխող քաղաքական ուժի վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանը նախագահի պաշտոնից ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել։

Ուշագրավ է, որ ՔՊ վարչության նախկին նախագահ  Սասուն Միքայելյանն առհասարակ վարչության կազմում չի ընդգրկվել։ Ի՞նչ խմորումներ են տեղի ունենում իշխանության ներսում, ինչու՞ երբեմնի կարկառուն դեմքերը դուրս մնացին վարչության կազմից։  Այս եւ այլ հարցերի շուրջ էլ Փայլակ Ֆահրադյանն ու Տաթեւ Այվազյանը «Խոսքի արժեք» հաղորդման շրջանակներում զրուցել են ՔՊ վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ Արմեն Փամբուկչյանի, Արման Բոշյանի, Վահագն Հովակիմյանի եւ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի հետ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տեղեկացնենք, որ «Խոսքի արժեք» հաղորդումը նկարահանվում է «Մեսսիեր 53» հյուրանոցում։