Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Ռոման Բերեզովսկին


Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Ռոման Բերեզովսկին
Հունիս 21 00:58 2019

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, ներկայիս դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին լքել է Մոսկվայի «Դինամո»-ի մարզչական շտաբը։ Նա կարիերան կշարունակի «Սոչի» ակումբում։

«Կյանքն ինձ հնարավորություն է տվել ուժերս փորձել նոր նախագծում։ Աշխատելու եմ Պրեմիեր լիգայի «Սոչի» ակումբում՝ որպես մարզչի օգնական։ Ալեքսանդր Տոչիլինի հետ մենք շուտվանից ենք ծանոթ․ միասին խաղացել ենք «Դինամո»-ում»,- նշել է նա։



loading...