Մինսկ-2019․ հայ բռնցքամարտիկներն սկսում են պայքարը


Մինսկ-2019․ հայ բռնցքամարտիկներն սկսում են պայքարը
Հունիս 21 00:48 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում վաղը կմեկնարկեն Եվրոպական 2-րդ խաղերը, որի շրջանակում կանցկացվի նաեւ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր տեղի ունեցած վիճակահանության արդյունքում հայտնի են դարձել մեր բռնցքամարտիկների մրցակիցները: Վաղը՝ հունիսի 21-ին պայքարը կսկսի Հայաստանի հավաքականի 2 բռնցքամարտիկ: 
     91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը կմենամարտի Հոլանդիան ներկայացնող Պետեր Մուելենբերգի հետ, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Բոսնիա եւ Հերցոգովինան ներկայացնող Դուշան Վելետիչը: