Փաշինյանը մայիսի 20-ին ազդարարելու է Հայկական հեղափոխության «ամենակարևոր փուլի» մեկնարկը. նա դատարանների մուտքերը փակելու կոչ է արել


Փաշինյանը մայիսի 20-ին ազդարարելու է Հայկական հեղափոխության «ամենակարևոր փուլի» մեկնարկը. նա դատարանների մուտքերը փակելու կոչ է արել
Մայիս 19 18:15 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին նախատեսում է ազդարարարել Հայկական հեղափոխության ամենակարեւոր փուլի մեկնարկը։ Այս մասին վարչապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը:

Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»,-  գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի ուշ մեկ այլ գրառման մեջ նշել է. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»: