Նոր Հայաստան, նոր ոստիկան․ հանդուրժողականության աննախադեպ դրսևորում, բայց ոչ թուլություն


Նոր Հայաստան, նոր ոստիկան․ հանդուրժողականության աննախադեպ դրսևորում, բայց ոչ թուլություն
Մայիս 19 22:09 2019

ՀՀ-ում օրերս տեղի ունեցած քաղաքական ու իրավական պրոցեսը նոր թափ է ստանում։ Ռոբերտ Քոչարյանի դատվարության ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաներն իրենց մասշտաբներով ու բնույթով աննախադեպ էին։

Դատարանի բակում հավաքված ցուցարարները պայքարում էին տարբեր համոզմունքների ու նպատակների համար և ընդհամենը մի քանի մետրի վրա՝ բաժանված ոստիկաններից կազմված «պատնեշով»։ Երկուստեք հնչող ամենավերջին ու տարաբնույթ հայհոյանքները պայթյունավտանգ իրավիճակ էին ստեղծել Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց։ Թվում էր, թե ամեն վայրկյան կարող էր իրավիճակը դուրս գալ ոստիկանության վերահսկողությունից, սակայն այս աննախադեպ իրավիճակում Օսիպյանի համակարգն իրեն առավելագույնս դրսևորեց։

 

Էմոցիանոլ պոռթկումների ստվերում հեշտ չէր նկատել, թե ինչ ծավալի աշխատանք են տանում ոստիկանական ուժերը, և քանի որ նոր Հայաստանում ոստիկանները զերծ են մնում բիրտ ուժ կիրառելուց, նրանց ծառայությունը քառակի բարդացել է։ Հատկանշական է, որ այդ ամենի հետ մեկտեղ էլ, ոչ մի ցուցարար բերման չենթարկվեց, և ոչ մի քաղաքացի վնասվածք չստացավ՝ բացառությամբ Վարդգես Գասպարիի, ում մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից վայրկյաններ անց, արդեն տուժածը հաղորդում էր ներկայացնում հանցագործության մասին, և նույն օրը մեղադրանք առաջադրվեց։

 

Ոստիկանական օպերատիվության մասին պատկերացումներից բացի, փոխվել է նաև առանձին ոստիկանների վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ։ Հնարավոր չէ չնկատել, թե որքան հանդուրժող են դարձել վերջիններս, անգամ ամենաագրեսիվ ցուցարարի նկատմամբ։

Այս դեպքերին հաջորդեցին Ազատության հրապարակում ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի մասնակցությամբ միջադեպը, երբ ոստիկանությունը կարողացավ սթափ գնահատել իրավիճակն ու զերծ մնալ անցանկալի հետևանքներից։

 

Կարող ենք արձանագրել․ քաղաքացի ծեծող, միտինգ ցրող, անտեղի բերման ենթարկող, բախումներ հրահրող ու սանձազերծող ոստիկանությունն այլևս անցյալ է։ Սա նոր իրողություն է, որի հետ պետք է համակերպվեն եւ քաղաքացիները եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

 

Միեւնույն ժամանակ ոստիկանության այսօրինակ գործողությունները չպետք է դիտարկել թուլության նշան։ Ոստիկանությունը՝ նոր ոստիկանապետի գլխավորությամբ որդեգրել է առանցքային սկզնունք՝ օրենքի առաջ հավասար են բոլորը։