Տղամարդու 3 գիծ, որոնց դեպքում ամուսնությունը երջանիկ կլինի. գիտնականներ


Տղամարդու 3 գիծ, որոնց դեպքում ամուսնությունը երջանիկ կլինի. գիտնականներ
Մայիս 19 22:01 2019

Ամերիկյան գիտնականները եկել են այն եզրակացության, որ կատարյալ ընտանիք ստեղծելու համար տղամարդը պետք է լինի առատաձեռն, հոգատար և դուր գա կանանց: Միայն այս հատկություններն ունենալու պարագայում տղամարդը ունի հնարավորություն երջանիկ ամուսնություն ունենալու:

Վերջին հետազոտություններից մեկի արդյունքները ցույց են տվել, որ գոյություն ունեն երեք գլխավոր հատկություններ, որոնք երջանիկ ընտանիքների ստեղծման գրավականն են: Դրանք են․

- Առատաձեռնությունը
- Հոգատարությունը
- Կանանց դուր գալու ունակությունը

Գիտնականները համոզված են, որ առատաձեռնությունը պետք է տղամարդուն սիրելիին ուրախացնելու համար՝ ապահովել նրան և նվերներ անել: Դա տղամարդուն կնոջ աչքերում դարձնում է հերոս և նա դժվար թե ուշադրություն դարձնի այլ տղամարդկանց:

 

Այնուհետև գալիս է հոգատարությունը: Որպեսզի կինը շարունակի սիրել տղամարդուն, նա պետք է մշտապես հոգատարություն ցուցաբերի: Խոսքը գնում է ինչպես գլոբալ բաների, այնպես էլ մանրուքների, ինչպես, օրինակ, առավոտյան սուրճ կամ գրկախառնություն աշխատանքային օրվա վերջում:

Ինչ վերաբերվում է այլ կանանց մոտ հետաքրքրություն առաջացնելուն, գիտնականները բացատրում են, որ երբ կինը մրցակցություն է զգում, քանի որ ուրիշները կցանկանային լինեին նրա տեղը, ապա ինքը նախ՝ ֆիզիկապես է ցանկանում տղամարդուն, իսկ երկրորդն՝ իրեն կենունակ է պահում և թույլ չի տալիս թուլանալ: