Անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ միջոցները

Անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ միջոցները
Մայիս 19 21:20 2019

Բիկինիի հատվածում անցանկալի մազերից ազատման բազմաթիվ տարբերակներ կան: Քննարկենք նրանցից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները:
Թվում է՝ մազահեռացումը հասարակ միջոցառում է, սակայն սխալ կատարման պարագայում կարող է առաջացնել ցան կամ ինֆեկցիա: Հետևե՛ք հետևյալ խորհուրդներին՝ մազահեռացումը անվտանգ ու անցավ դարձնելու համար:

Ածելիի օգտագործումը բիկինիի հատվածի մազերից ազատվելու ամենաարագ ու պարզ տարբերակն է: Հնարավոր է իրականացնել նաև տնային պայմաններում: Մի՛ մոռացեք կիրառել գել կամ կրեմ, որը կնվազեցնի մաշկի գրգռվածությունը: Ածելիի շարժումները պետք է լինեն մազերի աճի ուղղությամբ:
Մեղրամոմով էպիլյացիան ճիշտ է կատարել դաշտանային ցիկլի մեջտեղում, քանզի հորմոնալ փոփոխությունները մաշկը ցավի հանդեպ զգայուն են դարձնում: Այս պրոցեդուրան հասանելի է ինչպես տնային պայմաններում այնպես էլ սրահում: Առավել հաճախ օգտագործվում է ոսկի երկու տարբերակ՝ տաք և սառը, սակայն սառը ոսկը նպատակահարմար է կիրառել մասնագիտացված սրահում: Եթե առաջին անգամ եք սրահում կատարում մազահեռացում, փորձե՛ք չլարվել, որքան դուք ամաչեք և ջղաձգվեք, այնքան ցավոտ կթվա միջոցառումը: Համոզվե՛ք, որ յուրաքանչյուր փայտիկ օգտագործվում է միայն մեկ անգամ, քանզի նրանց կրկնակի օգտագործումը նպաստում է ինֆեկցիայի տարածմանը:
Մազերի լազերային հեռացումը ոչ միայն կօգնի ազատվել անցանկալի մազերից, այլև՝ կհեռացնի մազարմատները: Սակայն լազերային մազահեռացումը բոլորին հարմար չէ: Առավել նպատակահարմար է լազերային մազահեռացումը կիրառել բաց մաշկի և մուգ մազերի առկայության պայմաններում:

loading...