Բնական բաղադրատոմսեր՝ ոտքերի քրտնարտադրությունից ու ճաքերից ազատվելու համար

Բնական բաղադրատոմսեր՝ ոտքերի քրտնարտադրությունից ու ճաքերից ազատվելու համար
Մայիս 19 21:04 2019

Ոտքերի մաշկի առողջացումը կարելի է իրականացնել տնային պայմաններում: Այս միջոցները կօգնեն ձեզ մոռանալ, ազատվել ոտքերի քրտնարտադրությունից, կոպտացած մաշկից, ճաքերից և դեֆորմացված մաշկից: 

Ոտքերի մաշկի բուժում` կաղնու կեղևի օգնությամբ.

Այս միջոցը բավական է անել շաբաթեկան մեկ անգամ, որպեսզի բուժեք ոտքերի մաշկը:
Պատրաստման համար անհրաժեշտ է.

100գ կաղնու կեղև 
5 լիտր ջուր

Պատրաստման եղանակը.
Կաղնու կեղևը անհրաժեշտ է եռացնել ջրի մեջ 10 րոպե: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել եղեսպակից պատրաստված թուրմ, այն շատ օգտակար է ճաքերի բուժման համար:
Լցրեք պարունակությունը տարայի մեջ և պահեք ոտքերը գոլ ջրում 20 րոպե:

Կաթից պատրաստված թուրմ` այտուցված ոտքերի համար: Կաթը և ձիթապտղի ձեթը սնուցում են ոտքերի մաշկը և բուժում ճաքերը: 

Պատրաստման համար անհրաժեշտ է

2լ եռացրած ջուր 
1 ճաշի գդալ կաթ
3 ճաշի գդալ կիտրոն 
2 ճաշի գդալ ձիթպտղի ձեթ
Մեկ պտղունց դարչին 
Պատրաստման եղանակը.

Այժմ խառնեք բոլոր բաղադրիչները: Ջուրը պետք է լինի ձեզ հաճելի ջերմաստիճանի: Պահեք ոտքերը այդ ջրում 15 րոպե: Այս միջոցը պարբերաբար անելով, դուք կունենաք գեղեցիկ ոտքեր:

Ինչպես նաև շատ լավ միջոց է կեֆիրով թուրմը: Այն պատրաստելու համար պարզապես անհրաժեշտ է ջրի մեջ ավելացնել կեֆիր և արդյունքը ձեզ կզարմացնի:

loading...