Ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում Ճարպուռուցքը և ո՞րն է առաջացման պատճառը


Ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում Ճարպուռուցքը և ո՞րն է առաջացման պատճառը
Մայիս 17 00:40 2019

Ճարպուռուցքը կամ լիպոման կարող է առաջանալ գլխի, ձեռքերի, ոտքերի, ուսերի, որովայնի վրա և նույնիսկ որովայնի խոռոչում՝ օրգանների միջև: Իրականում գոյություն ունեն ճարպուռուցքների շատ տեսակներ, սակայն դրանցից ոչ մեկը չարորակ գոյացություն չի: Լիպոմաները շատ հազվադեպ են վերաճում չարորակ գոյացության, սակայն նույնիսկ այդ դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և սկսել համապատասխան բուժումը: Մեծ ճարպուռուցքները հեռացնում է վիրաբույժ, իսկ փոքրերով կարող է զբաղվել մաշկաբանը կամ կոսմետոլոգը: Լիպոմայի առաջացման դեպքում չի կարելի ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ քսուք, փոխարենը կարելի է խորհրդակցել բժշկի հետ՝ իմանալու համար, թե ինչպես կարելի է ազատվել այդ խնդրից առանց վիրահատական միջամտության: Այսպիսով՝ ձեզ ենք ներկայացնում ճարպուռուցքից ազատվելու և դրանց բուժման ժողովրդական մեթոդներ:


Ի՞նչ է լիպոման. ճարպուռուցքների տեսակները


Ճարպուռուցքը կամ լիպոման ճարպային հյուսվածքների գերաճն է, որը պատված է պատիճով:Ուռուցքն առաջանում է մաշկի տակ գտնվող հյուսվածքներում և կարող են անցնել նաև մկանային հյուսվածքներին: Փոքր ճարպուռուցքը մեծ անհանգստություն չի պատճառում, սակայն մեծանալու հետ մեկտեղ այն կարող է զգալի անհարմարություն և նույնիսկ ցավոտ զգացողություններ պատճառել:
Ուռուցքը համարվում է կոսմետիկ արատ: Կախված գտնվելու վայրից (պարանոցին, թևականերում և այլն)՝ այն կարող է խանգարել շարժվելիս և անհարմարություններ պատճառել հագուստ կրելիս:


Լիպոմայի մեծացումը հանգեցնում է արյան շրջանառության խանգարման, սահմանափակում է վերջույթների շարժումները մկանները կամ նյարդային վերջավորությունները սեղմելիս:


Ճարպուռուցքների տեսակները՝ կախված դրանց կառուցվածքնից և տեղից
· միոլիպոմաներ (առաջանում են մկանաթելերում),
· ենթամաշկային լիպոմաներ (առաջանում են մաշկի տակ),
· պերինևրալ լիպոմաներ (առաջանում են նյարդային հանգույցների մոտ),
· ծառանման լիպոմաներ (առաջանում են հոդերի վրա),
· ադենոլիպոմաներ (ճարպային հյուսվածքներից բացի, լիպոմայի բաղադրության մեջ լինում են նաև գեղձային բջիջներ),
· պատիճապատ ճարպուռուցքներ (առաջանում են օրգաններում),
· ցավոտ լիպոմաներ (բազմաթիվ նորագոյացություններ, որոնք ուժեղ ցավոտ զգացողություններ են առաջացնում),
· օղակաձև ճարպուռուցքներ (առաջանում են պարանոցի վրա),
· «ոտքով» ճարպուռուցքներ (ունենում են «ոտք» և նման են լինում սնկի),
· փափուկ լիպոմաներ (շոշոփելից ուռուցքները փափուկ են, ինչպես խմորը),
· անգիոլիպեմաներ (առաջանում են անոթների մոտ՝ պարուրելով դրանք),
· տարածված ճարպուռուցքներ (առանց պատիճի կոշտացումներ),
· կոշտացած ճարպուռոիցքներ (լիպոմային ներսում առաջանում է ոսկրային հյուսվածք),
· ֆիբրոզային լիպոմա (պինդ գոյացություն, որը հետագայում շարունակում է աճել),
· քարացած լիպոմաներ (ճարպուռուցքի հյուսվածքներում սկսում են առաջանալ կալցիումի աղերի նստվածքներ)


Ճարպուռուցքների առաջացման պատճառները
Գիտնականները դեռ շատ բան չեն կարող ասել ճարպուռուցքների առաջացման ու դրանց տարածման մասին, սակայն խթանիչ գործոններն են.
• հորմոնալ դիսբալանսը,
• վտանգավոր վնասվածքները,
• գենետիկ հակումը (հատկապես կանանց շրջանում),
• շաքարային դիաբետը,
• քաշի տատանումները և արդյունքում ճարպերի յուրացման խանգարումները,
• անկանոն սննդակարգն ու օրվա ռեժիմը,
• մաշկի սեղմվել (հաճախ հագուստով),
• ճառագայթումը,
• տարիքը (40 տարեկանից բարձր)
• թույլ իմունային համակարգը


Սակայն մինչ օրս դեռ հայտնի չէ, թե վերոնշյալներից որն է հիմնական պատճառը: Վիճակագրական տվյալների համաձայն՝ կանայք ավելի շատ են տառապում այս հիվանդությամբ, քան տղամարդիկ:


Ինչպե՞ս ազատվել ճարպուռուցքներից տնային պայմաններում
Տնային պայմաններում լիպոմաներից կարելի է ազատվել միայն այն դեպքում, եթե դրանք մեծ չեն ու չեն առաջացնում ցավոտ կան տհաճ զգացողություններ: Հակառակ դեպքում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն:
Սակայյն ոչ միշտ է կարելի ու անհրաժեշտ հեռացնել լիպոմաները: Բժիկները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս ինքնուրույն հեռացնել լիպոմաները ասեղի կամ եղունգների օգնությամբ: Առանց համապատասղան գիտելիքների ու հմտությունների նման միջամտությունը կարող է հանգեցնել բորբոքման ու թարախակալման: Բացի այդ, դա կարող է նաև հանգեցնել արյունահոսության ու ցավոտ զգացողությունների և նույնիսկ, եթե հաջողվի հեռացնել ճարպուռուցքի պարունակությունը, կարող է առաջանալ վերք և մնալ սպի:
Մինչ ժողովրդական մեթոդներով լիպոմայի բուժմանն անցնելը, անհրաժեշտ է մի քանի օր հետևել: Եթե լիպոման չի մեծանում, դրա շուրջը մաշկը չի կարմրել և առհասարակ փոփոխություններ չեն նկատվում, ապա կարելի է անցնել բուն բուժմանը:


Ճարպուռուցքը հեռացնելու ժողովրդական միջոցներ


1. Կալախոեի կամ հալվեի (алоэ) կոմպրես. հալվելի կամ կալանխոեի ճյուղը լավ լվանալ հոսող ջրով, չորացնել, մանրացնել հարիչի օգնությամբ, դնել ճարպուռուցքի վրա և ծածկել մառլայով ու պոլիէթիլենով: Այս կոմպրեսը ցանկալի է անել երեկոյան և թողնել ամբողջ գիշեր:


2. Քսել ծիծեռնախոտի (чистотел) հյութ. Այս բույսի հետ պետք է շատ զգույշ լինել, քանի որ դրա հյութը կարող է այրել մաշկը: Հյութն անհրաժեշտ է կետ-կետ քսել միայն ճարպութուցքների վրա, թողնել 20 րոպե և լվանալ: Կրկնել այս գործընթացը օրական 3 անգամ: Երբ ճարպուռուցքի մեջտեղում առաջանա անցք, անհրաժեշտ է քսել «Լինիմենտ բալասանային ըստ Վիշնեվսկու», որը կնպաստի վերքի շուտ ապաքինմանը:


3. Եղինջի թուրմ. 50 գրամ եղինջի չոր տերևները մանրացնել, լցնել տարրայի մեջ, ավելացնել 500 մլ օղի, փակել տարրան և 21 օր դնել մութ տեղ: Թուրմը օգտագործել կոմպրեսների համար կամ օրական 3-4 անգամ քսել ուռուցքներին:


4. Ձիակասկով (конский каштан) ու մեղրով քսուք. 5 հատ ձիակասկը մաքրել, մանրացնել հարիչով կամ սրճաղացով, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր և լավ խառնել: ցանկության դեպքում խառնուրդի կարելի է ավելացնել հալվեի մարնրացրած տերևներ: Քսուքն անհրաժեշտ է քսել օրական 2-3 անգամ: Բացի այն, անհրաժեշտ է քասել քսուքը երեկոյան և թողնել ամբողջ գիշեր:

Ճարպուռուցքների բուժման եղանակները ավանդական բժշկությունում


Ավանդական բժշկության մեջ օգտագործում են լիպոմաների բուժման 2 եղանակ.
1. Վիրահատական միջամտությամբ,
2. Դեղորայքային միջամտությամբ (ներարկում են դեղը և քայքայում լիպոմայի պարունակությունը):
Սկզբում բժիշկը խորհուրդ է տալիս անցնել դեղորայքային բուժում և ուռուցքի պատիճի մեջ ներարկել «Դիպրոսպան» դեղամիջոցը, որը խթանում է ճարպի քայքայումը և լիպոման աստիճանաբար հալվում է: Ճարպուռուցքն ամբողջությամբ հեռացնելու համար հնարավոր է անհրաժեշտ լինի «Դիպրոսպան»-ի մի քանի ներարկում, սակայն ամեն ինչ կախված է անհատական աձանձնահատկություններից:


Լիպոմայի բուժման վիրահատական տարբերակը նշանակվում է, եթե ճարպուռուցքը առաջացնում է ցավոտ զգացողություններ, հիվանդի կյանքի համար վտանգ է ներկայացնում, քանի որ գտնվում է օրգաններում կամ պարզապես կոսմետիկ արատ է, որից անհրաժեշտ է շտապ ազատվել: