Վերջնական նպատակը Հայաստանում հաստատվելն է․ Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Վան Լապոյանի «Կյանքը մեկ օրում»


Վերջնական նպատակը Հայաստանում հաստատվելն է․ Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Վան Լապոյանի «Կյանքը մեկ օրում»
Մայիս 11 14:07 2019

Նախորդ ամիս Հայաստանում էր Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Վան Լապոյանը,Արմենակ Ուրֆանյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի Կանադայի ներկայացուցիչ Խորեն Մարդոյանի և Հայկ Լապոյանի ուղեկցությամբ: Պաշտոնական ընդունելություններից մինչեւ շրջայց Երևանով, հետաքրքիր հանդիպումներ ու տպավորություններ մայր հայրենիքից։ Այցի մանրամասները, հետագա ծրագրերն ու Հայաստան վերադառնալու հույսերը՝ Վան Լապոյանը կիսվել է ArmDay.am-ի «Կյանքը մեկ օրում» նախագծի շրջանակներում։ 

Ներկայացնում ենք հարցազրույցն՝ ամբողջությամբ։ 

Ե՞րբ եք նշանակվել հյուպատոս, ու՞մ առաջարկությամբ եղավ որոշումը, որ Դուք պետք է աշխատեք Տորոնտոյում որպես Հայաստանի հյուպատոս։

«2018-ի դեկտեմբերին եմ նշանակվել, Կանադաում ՀՀ   դեսպան՝ Լևոն Մարտիրոսյանի առաջարկով։ Պատվավոր հյուպտոսի պաշտոնը ինձ համար լավ առիթ էր արդեն գործնական գետնի վրա ավելիով ծառայել հայրենիքիս: Այժմ փորձում եմ իմ կարողությունները ներդնել Հայաստան Կանադա տնտեսական կապերը զարգացնելու համար:

Ե՞րբ եք տեղափոխվել և բնակություն հաստատել Տորոնտոյում։ 

«1987թ-ին եմ տեղափոխվել Աբուդաբիից, որտեղ ընկերություն ունեի, եւ հետագայում  վաճառեցի։ Հիմա փորձում ենք ներդրումներ անել Հայաստանում, շինարարության ոլորտում։ Այս ներդրումային ծրագրով հնարավորություն ենք ստեղծում, որ սփյուռքահայերը կարողանան Երեւանի  կենտրոնում բնակարաններ ձեռք բերել ,որն էլ իր հերթին խթան կհանդիսանա ներգաղթի համար:։ Այս բնակարանները նախատեսվում են կառուցել եվրոպական և ամերիկյան ստանդարտներով, որպեսզի տվյալ անձը, որ այցելի Երեւան , նույն հարմարավետությունը զգա եւ պարզապես լինի իր հայրենիքում։ Սփյուռքահայի համար ծախսերը  ավելի քիչ են, և այդ իմաստով իրենց ապրելն այստեղ ավելի հարմար  կլինի եւ այսպիսիով ոչ միայն իրենք այլ նաեւ իրենց ընտանիքի մնացած անդամներն էլ կայցելեն  Երեւան եւ կկապվեն իրենց հայրենիքի հետ: Ուզում եմ տեղեկացնել որ բնակարանների վաճառքը իրականացնելու ենք VHL Development շինարարական կազմակերպության միջոցով Հյուսիսսային եւ Հարավային Ամերիկայում ,Եվրոպայում եւ աշխարհի հայաշատ համայնքներում :

Ներդրումային այդ ծրագիրը ե՞րբ է մեկնարկելու, և քննարկե՞լ եք արդեն ՀՀ իշխանությունների հետ։

«Այս մասին առաջին անգամ խոսել ենք տիկին Հրանուշ Հակոբյանի հետ, ով շատ ուրախությամբ ընդունեց ծրագիրը։ Ներկայիս կառավարությունից դեռ գործնական քայլեր չեմ տեսել ,  սակայն ես ցանկանում եմ ծրագիրն իրականացնել, և հիմա արդեն բանակցություններ ենք վարում  Երեւանի կենտրոնում գտնվող  մի քանի տարածքների համար: ։ Ամեն ինչ պետք է անենք որպեսզի տարածքի հարցը առաջիկայում ապահովենք եւ անցնենք գործի:

Հնարավո՞ր է Երևանից դուրս անել ծրագիրը։

Կա այդպիսի մտադրություն ,Կոտայքի Մարզի, Ողջաբերդի կամ Գառնու տարաքում, սակայն հիմա առաջնահերությունը մայրաքաղաքի մեջ է։ Քաղաքից դուրս փորձելու ենք տարածքներ գտնենք, որպեսզի գյուղ հիմնենք, մոտ 400 հոգի կապրեն, եւ մարդիկ վերադառնալիս կարողանան միևնույն վայրում ապրել, սակայն սա կլինի իմ երկրորդ ծրագիրը:

Ի՞նչ է Հայաստանը ձեզ համար։

Հայաստանն իմ երկիրն է, կարևոր չէ թէ ով է այսօր իշխանության ,կարեւորը որ մեր հայրենիքը զարգանա ,բարգավաճի եւ  որ մարդիկ լավ ապրեն։ Ես ծվել եմ Լիբանանում, բայց միշտ երազել եմ, որ մի օր ես պետք է ունենամ ՀՀ անձնագիր, և ահա այսօր ,իմ երազանքը իրականություն է , ես դարձա ՀՀ հպարտ քաղաքացի։ Ինձ միշտ հայ եմ զգացել։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ներդրում անել իմ երկրում:

 

Սա առաջի՞ն այցն է։

«Ո՛չ, սա իմ 5 րդն է, 2004 թվականից ի վեր։

Այս այցի ընթացքում ի՞նչ  պաշտոնական հանդիպումներ եք ունեցել։

Հանդիպուն ունեցա ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ եւ առիթ ունեցա քննարկելու իր հետ մեր առաջիկա անելիքները Հայաստանում ,ինչպես նաեւ խոսեցինք ամենակարեւորի մասին ,թէ ինչպես մենք կարող ենք պրոֆեսիոնալ  տնտեսագետներին միավորել, որ վերջիններս Հայաստանի տնտեսության զարգացման համար իրենց տեսլականները ներկայացնեն եւ կյանքի կոչեն: Այնուհետ հանդիպում ունեցա տիկին Աննա Հակոբյանի հետ ,հանդիպման ընթացքում քննարկեցինք տարբեր ծրագրեր ,որոնք իրականացվում են տիկին Հակաբյանի ղեկավարած Իմ Քայլը Հիմնադրամի կողմից .Քանի որ հիմնադրամը օգտակար է լինում արտասահմանում սովորող հայ աշակերտների ուսման վարձերի վճարմանը առաջարկություն եղավ տուրքի արտոնագրի համակարգ մշակել  ( TAX Dedudctable ) ,որպեսզի սփուռքի մեր հայրենակիցները կարողանան ավելիով աջակցել հայ ուսանողներին։    Հանդիպում ունեցա ՀՀ  Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ, հանդիպման  ընթացքում քննարկեցինք  ինչով կարող ենք հետաքրքրել օտարներին որպեսզի Հայաստանում ներդնումներ կատարեն:  Նախարար Խաչատրյանին առաջարկեցի որպեսզի ՀՀ Կառավարությունը հարկային արտոնություններ տա օտարերկյա ներդնողներին ,քանի  որ  դա ընդունված պրակտիկա է աշխարհում ,կիսվեցինք մի շարք երկրների տնտեսական հաջողության մոդելներով ինչպիսիք էին Իռլանդիան եւ Էթոպիան : 

Նախարար Խաչատրյանը խոստացավ որ առաջիկայում կքննարկեն իմ առաջարկները եւ նոր ներդրումային ծրագրեր կտրամադրեն ինձ ,որպեսզի ես կարողանամ դրանք ներկայացնել Հայաստանով հետաքրքրված ներդնողներին:  Հաջորդ հանդիպումս ,ՀՀ Սփյուռքի Նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանի հետ էր ,հանդիպմանը քննարկեցինք Հայաստան Սփյուռք կապերի զարգացման հետ կապված խնդիրները եւ մարտահրավերները:  Ընդհանուր առմամբ, բոլոր հանդիպումների ժամանակ քննարկել ենք Հայաստանի և սփյուռքի վերաբերյալ հարցեր։  Մենք հավատում ենք, որ բոլորս մեկ ժողովուրդ ենք, Հայաստանը, Արցախ եւ Սփյուռք սփյուռքն , նույն մշակույթն ունենք և նույն լեզվով ենք խոսում։ Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, սակայն հայաստանցին էլ պետք է իր մասնակցությունը ունենա Սփյուռքի մեջ հայապահպանությանը եւ օժանդակի:

Առաջին աշխատավարձը ե՞րբ եք աշխատել, և ինչի՞ վրա եք ծախսել։

«Երբ  դպրոցական էի, արձակուրդների ժամանակ աշխատում էի նկարչական կազմակերպությունում, այդ իմաստով  14 տարեկանից զբաղվել եմ առեւտրով եւ աշխատած գումարս ծախսում էի ուսմանս համար գրքեր գնելով:

Կա՞ մանկության երազանք, որ իրականություն է դարձել։

«Երազում էի ազատ անկախ Հայաստան ունենալ, և այսօր ես ՀՀ հպարտ քաղաքացի եմ, դրանից ավելի բան չէի ուզի»։

Ի՞նչ տպավորություններով եք հեռանում Հայաստանից, և երբ է լինելու ձեր հաջորդ այցը։

«Մայիսին ծրագիր ունեմ վերադառնալու , Արամ Մանուկյանի աճյունը պետք է փոխադրվի Սարդարապատ, որտեղ պետք է շիրմաքար կառուցվի, որի համար նվիրաբերել եմ $35000 դոլար։ Տպավորություններն այն են, որ Հայաստանն այսօր փոփոխվում է՝ նոր երիտասարդություն, նոր կյանք, նոր մոտեցումներ ,երիտասարդ կառավարիչներ ,սակայն մեր երիտասարդներին պետք է քաջալերենք եւ օգնենք որպեսզի միասին կերտենք հզոր եւ ուժեղ հայրենիք

Ձեր կինն ի՞նչ մասնագիտություն ունի։

Կինս մասնագիտությամբ բժշկուհի է:

Քանի՞ երեխա ունեք։

 Մեկ որդի ունեմ 33 տարեկան է:

Պատրաստվու՞մ եք ընտանիքով տեղափոխվել Հայաստան։

Եթե ես հրավիրում եմ մեր հայրենակիցներին, ապա ես էլ եմ Սփյուռքի մի մասը, և վերջնական նպատակը Հայաստանում հաստատվելն է։

Փայլակ Ֆահրադյան

Տաթեւ Այվազյան



loading...