ՀՀ ոստիկանության պետը, կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներ հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)


ՀՀ ոստիկանության պետը, կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներ հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)
Ապրիլ 24 12:49 2019

Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներ, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին մեր սուրբ նահատակների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով հուշակոթողին և ծաղիկներ խոնարհելով անմար կրակի առաջ: