Հայոց ցեղասպանությունից անցել է 104 տարի


Հայոց ցեղասպանությունից անցել է 104 տարի
Ապրիլ 24 10:04 2019

Այսօր՝ ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը և միջազգային հանրությունը հիշում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերին:

1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց և աքսորի ճամփին սպանվեց 600 հայ մտավորական։ 1915-1923 թթ. մոտ 1․5 մլն մարդ բնաջնջվեց, հարյուր հազարավորները սփռվեցին աշխարհով մեկ։

Օսմանյան կայսրությունում կոտորվեց ավելի քան 60 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեցին և ավերվեցին 2000-ից ավելի սրբավայրեր, 1500 կրթական հաստատություն։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ, առաջինը Ուրուգվայն էր՝ 1965 թվականին։



loading...