«Ապրըլի 27-ին, ռավոդ քշերհանա սկսվիլ տեն միջոցառումնին». Քաղաքացու օրվա միջոցառումների անոնսները՝ բարբառներով․ «Հրապարակ»


«Ապրըլի 27-ին, ռավոդ քշերհանա սկսվիլ տեն միջոցառումնին». Քաղաքացու օրվա միջոցառումների անոնսները՝ բարբառներով․ «Հրապարակ»
Ապրիլ 24 09:44 2019

«Հրապարակը» գրում է․

«Ապրիլի 27-ին՝ Քաղա­քացու օրվան, հայրե­նի իշխանությունները պատրաստվում են ամբողջ ուժով: Այդ օրը կնշվի ողջ հանրապե­տությունում, պատգամավորներին էլ «բաժանել» են մարզերի վրա. նրանք խումբ-խումբ կլինեն տարբեր մարզե­րում: 

 

Ֆեյսբուքում այդ օրվա կա­պակցությամբ արդեն էջեր են բացվել, որոնք իրազեկում են, թե որ մարզում ինչ միջոցառում է նախատեսվում՝ «ՀՀ քաղաքացու օր. Սյունիքի մարզ», «ՀՀ քաղաքացու օր. Շիրակի մարզ» անուններով և այլն: Իշխա­նությունները փորձել են կրեատիվ մոտեցում ցուցաբերել և մարզպե­տարանների էջերում այդ օրվա միջոցառումների «իվենթները» ներկա­յացրել են տվյալ մարզի բարբառով: 

 

«Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում նախատեսածի հանրային քննարկումներ, արհեստների և արվեստների փառատոն, street art, կանանց ֆուտբոլի առաջնություն, կինոցուցադրություն, թատերա­կան ներկայացումներ, դանցեն զատ հանդիպելուեյ ժամանակակից գրողների խետ, հըմենավերջն էլ տոնական համերգի ըլելու՝ Միտքդ վառ պախիր: Մեյ ծերը սիրասեյ, սպասեսեյ... »: «Ապրըլի 27-ին, ռա­վոդ քշերհանա 10-ից Հայաստանի տարածքովը մին սկսվիլ տեն ՀՀ քա­ղաքացու օրվան նվիրված միջոցառումնին: Էդ օրը Լոռվա մայրաքաղաք Վանաձորըմ հանրային թննարկումնի կլեն, սպորտային ու մշակութային միջոցառումնի, կինոցուցադրութին, թատերական ներկայացումնի, մնել հանդիպում հմիկվա գիր անողների հետ: Իսկ վերջում տոնական հա­մերգ՝ Միտքդ կեծ արած պըհի: Սի­րով ոտներս կախ ենք քցըմ...»: Իսկ Շիրակի մարզի էջում կարդում ենք. «Ապրիլի 27-ին, առավոտ 10-ից Հա­յաստանի սաղ տարածքով մեկ ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջո­ցառումներ բդի էղնին: Էդ օրը ալամ աշխարհքի կենտրոն Գյումրիում կեղնին հանրային քննարկումներ, օպերային, թատերական ներկայա­ցումներ, արհեստների ու արվեստնե­րի փառատոն, ըդորից բացի՝ նաև հանդիպում ժամանակակից գրողնե­րի հետ:

 

 

Դե վերջում էլ՝ տոնական հա­մերգ՝ Միտքդ վառ պահե, ծո: Սիրով սպասենգը ձեզի... »»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...