Գրոհում է իշխանության սորոսական «գվարդիան». փորձում են վրեժ լուծել Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծ­ված սկանդալի համար. «Փաստ»


Գրոհում է իշխանության սորոսական «գվարդիան». փորձում են վրեժ լուծել Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծ­ված սկանդալի համար. «Փաստ»
Ապրիլ 24 08:09 2019

«Փաստը» գրում է․

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշ­խանությունում գործող, այսպես կոչված, «սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել վարչապետի հավատարիմ թիմակից­ներից՝ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծ­ված սկանդալի պատճառով: Քանի որ Նիկոլ Փաշինյանի մյուս թիմակիցները Սանասա­րյանի գործով տարբեր կերպ հայտարարում են, թե գործընթացում ոչ մի շինծու և արհես­տական օրակարգ չկա, և ամեն ինչ օրենքին համապատասխան է, ուստի «սորոսական բլոկը» որոշել է տեղեկատվական և «կոմպրոմատային» գրոհներ կազմակերպել և ամեն կերպ մյուս թևից «ժերտվա» սարքել: 

Խոսքը թե´ մի քանի պատգամավորների, թե´ գործադիրի որոշ ներկայացուցիչների մասին է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, օրենսդի­րից նրանց թիրախում են մասնավորաբար Ալեն Սիմոնյանը, ով քաղաքական դաշտում առանցքային ֆիգուրանտ է դարձել, և Նիկոլ Փաշինյանի աներձագ, պատգամավոր Հրա­չյա Հակոբյանը: Սակայն, ըստ նույն աղբյուր­ների, «ցուցակն» այս երկուսով չի սահմանափակվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: