Արտակարգ դեպք Երևանում. բժիշկները փրկել են 37–ամյա դանակահարված երիտասարդի կյանքը


Արտակարգ դեպք Երևանում. բժիշկները փրկել են 37–ամյա դանակահարված երիտասարդի կյանքը
Ապրիլ 23 23:47 2019

Երեկ՝ ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 63 խումբը Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու և այդ մասին տեղեկացրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, գրում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Նոր Արեշի բնակիչ, 37-ամյա Համբարձում Պետրոսյանն է, ով «աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Չաբախի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում Օդանավակայանի փողոցի 50 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Պետորսյանի և մշտական բնակության վայր չունեցող 30-ամյա Ամիրան Ֆարեյանի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Հ. Պետրոսյանին: Չարբախի ոստիկանները տաք հետքերով ոչ միայն հայտնաբերեցին կասկածյալ Ա. Ֆարեյանին, այլև դեպքի վայրում հայտնաբերել են դանակ և կան կասկածներ, որ դա հանցագործության գործիքն է:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ Ա. Ֆարեյանը ձերբակալվել է: