Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ջահերով երթ` Երևանում (լուսանկարներ)


Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ջահերով երթ` Երևանում (լուսանկարներ)
Ապրիլ 23 22:10 2019

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Երթի մեկնարկին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Ղազարյանը դիմելով հավաքվածներին, ասաց. «Ձեր երթը շարունակվում է, քանի դեռ ցեղասպան Թուրքիան չի առերեսվել իր պատմական ճշմարտության հետ: Ձեր երթը շարունակվելու է, քանի դեռ մարդկության դեմ ծանր հանցագործություն կատարած պետության իրավահաջորդը, այսինքն ներկայիս Թուրքիան և նրա իշխանությունը շարունակում են մերժման և ժխտողական քաղաքականությունը»:

Ներկաներն այրեցին Թուրքիայի դրոշը, ինչից հետո վառեցին  ջահերն ու շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ երթի ավարտին ծաղիկներ կխոնարհեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Աղբյուր` Փաստինֆո



loading...