Այրումի գազալցակայանում անխղճորեն խաբում են վարորդներին (տեսանյութ)


Այրումի գազալցակայանում անխղճորեն խաբում են վարորդներին (տեսանյութ)
Ապրիլ 21 18:42 2019

Այրումի գազալցակայանում ավտոմեքենայի 42 լիտր տարողությամբ բալոնը նախօրեին  48 լիտր հեղուկ գազ  են լցրել: Այս մասին Armday.am-ին ահազանգել և տեսանյութ է տրամադրել  տվյալ մեքենայի վարորդը:

«Այրումի գազալցակայանում վարորդներին ակնհայտ խաբում են: Իմ մեքենայի բալոնը 42 լիտր տարողություն ունի,սակայն աշխատակիցները նշեցին, թե 48 լիտր են լցրել, ինքս էլ հաշվիչ ապարատի վրա տեսա ֆիքսված 48 թիվը:  Երբ նշեցի, որ չի կարող նման բան լինել, քանի որ իմ մեքենայի բալոնն ավելի քիչ տարողություն ունի,աշխատակիցները կանչեցին տնօրենին,  ով աշխատակիցներին հանձնարարեց վճարն ստանալ 42լ.-ի  դիմաց»,-ասաց նա:

Ստացվում է՝ եթե վարորդներն  ուշադիր չլինեն, գազալցակայաններում նրանց անխղճորեն կխաբեն, և վարորդին ցույց տալով բարձր թիվ  և ստանալով համապատասխան գումար՝ իրականում, կտրամադրեն տվյալ դեպքում ՝6 լիտր քիչ գազ:

 



loading...