Երևանի 11-րդ քաղաքապետն այսօր դարձավ 41 տարեկան (լուսանկարներ)


Երևանի 11-րդ քաղաքապետն այսօր դարձավ 41 տարեկան (լուսանկարներ)
Ապրիլ 17 01:28 2019

Ապրիլի 17-ին Երևանի 11-րդ քաղաքապետը՝ Տարոն Մարգարյանը դարձավ 41 տարեկան: Նա Երևանի քաղաքապետ է եղել 2011թվականից:

Տարոն Մարգարյանը չի սիրում տոնել,հատուկ ուշադրություն գրավել իր տարեդարձի առիթով: Նա ղեկավարման իր տարիներին ծննդյան օրն անց է կացրել հիմնականում աշխատավայրում:

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին, Երևանում:

1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի #177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:

2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:

2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:

2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար: 2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:

2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:

2011թ. նոյեմբերի 15-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ:

2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով վերընտրվել է Երևանի քաղաքապետ:

2005 թ.-ից «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

2010թ.-ից ԵԿՄ վարչության և նախագահության անդամ է:

1996 թ.-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թ.-ից ` ՀՀԿ խորհրդի անդամ:

1998-2011թթ. ղեկավարել է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:

2012թ. -ից ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:

2017թ.-ից Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգողն է:

2012թ. ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ:

2013թ. դեկտեմբերին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով:

2014թ. փետրվարին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ԲՈՀ-ի Տնտեսագիտության մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2014թ. սեպտեմբերին ընտրվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.

ՀՀ Նախագահի կողմից`  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2016թ.):

ՀՀ Նախագահի կողմից`  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2013թ.), «Անանիա Շիրակացի» մեդալով (2008թ.):

ԼՂՀ Նախագահի կողմից՝  «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2016թ.):

ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից`  ՀՀ ԱԺ պատվո մեդալով (2011թ.):

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» (2008թ.) և «Անդրանիկ Օզանյան» (2011թ.) մեդալներով:

Երևանի քաղաքապետի կողմից`  Ոսկե մեդալով (2008թ.):

Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով:

 

Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով:

Երկրապահ կամավորականների միության կողմից`  «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով:

«Հայաստանի համայնքների միության» կողմից`  ոսկյա, անվանական հուշամեդալով` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար:

ՀՀ ոստիկանության պետի կողմից`  «Համագործակցության համար» մեդալով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից՝  ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» (2017թ.) մեդալով,  ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալով (2014թ.):

ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝  ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյանի անվան» հուշամեդալով (2014թ.):

ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից՝  «Պաշտպանության բանակ» հուշամեդալով (2014թ.):

Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից`  թանգարանային գործում ունեցած ավանդի համար մեդալով:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի կողմից՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալով (2015թ.):

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալով (2015թ.):

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ոսկե մեդալով (2015թ.):

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ «Համագործակցության համար» մեդալով (2015թ.):

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալով (2015թ):

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով (2015թ.):

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից՝ «Ավետիք Իսահակյան» հուշամեդալով (2015թ.):

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ բարձրագույն պարգևով «Ոսկե հուշամեդալով» (2016թ):

«Փոքր Մհեր» կրթահամալիրի «Հայկազունական Փառք» մեդալով (2016թ.):

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և հինգ որդի:



loading...