Armday.am-ի տեսանկյունից շարքում շարունակում ենք ներկայացնել ընտրատարածքներում առաջադրված այն թեկնածուներին, ովքեր չունեն մշտական աշխատանք: Մեր նախորդ հրապարակումներում ներկայացրել էինք թվով 10-ը ընտրատարածքում տիրող իրավիճակն այդ առումով: Այժմ ներկայացնում ենք թիվ 11 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շիրակի մարզը, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի այն թեկնածուների, ովքեր գործազուրկ են:
Թիվ 11 ընտրատարածքում ընդհանուր թվով ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի 108 թեկնածու է առաջադրվել:
«Ելք» կուսակցությունների դաշինքը Շիրակի մարզում առաջադրել է 7 թեկնածու: Չեն աշխատում հետեւյալները՝
Արթուր Համբարձումյան
Լիլիթ Եղիազարյան
Արթուր Սարուխանյան
Մարատ Վիրաբյան
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը եւս առաջադրել է 7 թեկնածու: Գործազուրկ են առաջադրված թեկնածուներից երկուսը: Նրանք են՝
Հովհաննիսյան Սամվել
Մարտիրոսյան Լաուրա
ՀՎԿ-ն թիվ 11 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկածու է առաջադրել 15 թեկնածու: Գործազուրկ են չորսը՝
Սանոսյան Սահականույշ
Հեղինե Ադամյան
Մարտիրոսյան Արմեն
Աղաջանյան Արծրուն
«Ծառուկյան» կուսակցություների դաշինքը Շիրակի մարզում առաջադրել է պատգամավորի 14 թեկնածու: Թեկածուներից գործազուրկ են հետեւյալները՝
Ղուկասյան Վարդան
Սաղաթելյան Մուշեղ
Սերգոյան Սերգո
Աղաբեկյան Հովհաննես
Մխիթարյան Արմենուհի
«Կոնգրես ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի թեկնածուները 12 են: Մեծամասնությունը աշխատաք չունի:
Գրիգորյան Մուրադ
Վահրադյան Գագիկ
Ոսկանյան Ռոմիկ
Ժամակոչյան Ժաննա
Ղազարյան Յուղաբեր
Մաթևոսյան Անուշ
Ղուկասյան Անահիտ
ՀՀԿ-ն Շիրակի մարզում ներկայացրել է պատգամավորի 15 թեկնածու: Բոլորն էլ ունեն աշխատանք:
«Հայաստանի կոմունիստական» կուսակցությունից առաջադրվել են 11 թեկնածու: Գործազուրկ են հետեւյալները՝
Եղիազարյան Վիլինա
Հակոբյան Ստեփան
Հակոբյան Ռիմա
Հարությունյան Լուսիկ
Հովհաննիսյան Արամայիս
Ղազարյան Վարդան
Մաթևոսյան Ալֆիկ
Մուրադյան Հովսեփ
Սարգսյան Նորայր
«ՕՐՕ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի 11 թեկնածու: Գործազուրկ է միայ մեկը: Խոսքը՝ Թութունջյան Սիրականի մասին է:
ՀՅԴ-ն առաջադրել է 15 թեկնածու: Գործազուրկ են երկուսը՝
Արսեն Պետրոսյան
Սուրեն Սարգսյան
Արդյունքում ստացվում է, որ 108 թեկնածուներից գործազուրկ է 34-ը:
Փայլակ Ֆահրադյան