Ապօրինի ծառահատումներ Գյումրիի ծայրամասային թաղամասում


Ապօրինի ծառահատումներ Գյումրիի ծայրամասային թաղամասում
Մարտ 23 23:43 2019

Գյումրիի Սևերսկի թաղամասում հաստաբուն ու երիտասարդ մեկ տասնյակից ավելի ծառեր են հատվել: Մարդկանց աչքից հեռու կատարված ծառահատումը քաղաքի ծայրամասում է, տարածքն էլ բնակեցված չէ: Կատարվածը ապօրինություն է: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կումունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը:

«Գյումրիի քաղաքապետարանը բնապահպանական նորմերին համապատասխան սանիտարական էտ է կատարում փողոցաշինական աշխատանքների համար: Էտը կատարվում է, որ շինարարական տեխնիկան աշխատել կարողանա: Դա արվում է Սայաթ Նովա, Տիգրան Մեծ փողոցներում: Ռիժկովի փողոցում էլ հ

աստաբուն ծառի արմատները հասել են մինչև հարակից շենքի նկուղը: Ծառն ի սկզբանե սխալ տեղում է տնկված եղել: Բնակիչներն են մեզ ահազանգել, որ վնաս է պատճառում ծառը: Իսկ Սևերսկի թաղամասում կատարված ծառահատումը ապօրինի է եղել: Հիմա համապատասխան մարմիններին խնդրում ենք, որ ուշադրության կենտրոնում պահեն, ծառահատում կատարողին հայտնաբերեն»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը:

 

Ըստ քաղաքապետարանի պատասխանատուի՝ իրենք տեղյակ չեն եղել ծառտահատումներից և միայն ենթադրում են, որ ծառահատման պատճառները սոցիալական են: Գյումրիում դեռ ջեռուցման սեզոնն ավարտված չէ ու հնարավոր է հատված ծառերը որպես վառելիք են օգտագործվել:

Աղբյուր՝ shantnews.am