Տարօրինակ նշան Յուլյա Նաչալովայի հուղարկավորության օրը


Տարօրինակ նշան Յուլյա Նաչալովայի հուղարկավորության օրը
Մարտ 23 10:18 2019

Տրոյեկուրովյան գերեզմանատան աշխատակիցներն առեղծվածային սիմվոլ են նկատել 38 տարեկան հասակում մահացած երգչուհի Յուլյա Նաչալովայի վերջին ապաստանի մոտ։

Հուղարկավորության օրը Նաչալովայի մահը սգացել են նրա ծնողները, միակ դուստրը՝ Վերան, նախկին ամուսինը՝ Եվգենի Ալդոնինը, կնքամայր Լարիսա Դոլինան։

Ֆիլիպ Կիրկորովը, Կատյա Լելը, Անաստասիա Ստոցկայան եւ այլ աստղեր լրագրողների հետ կիսվել են Յուլյա Նաչալովայի մասին հիշողություններով։ Հատկանշական է, որ նաեւ խորհրդավոր միջադեպ է գրանցվել։ Երբ Նաչալովային հուղարկավորել են, եւ մարդկանց մեծ մասն արդեն գնացել էր, գերեզմանաթմբի մոտ սեւ-սպիտակ կատվի են նկատել։ Անվտանգության աշխատակիցները պարզաբանել են, որ դա «գերեզմանատան յուրօրինակ տիրուհին է», որն այդքան էլ հաճախ չի գալիս, իսկ դրա հայտնվելը լավ նշան է. «նշանակում է՝ հանգուցյալը մաքուր հոգի է ունեցել»։

Ի դեպ, սա երգչուհոի մահվան հետ կապված առաջին առեղծվածային համընկնումը չէ։ Համացանցում արդեն մի քանի օր է՝ քննարկում են չար ճակատագիրը, որը հետապնդում է «Վերջին հերոսը» նախագծին. դրա վեց մասնակից արդեն հեռացել է կյանքից։