Մանրամասներ ՝ Ստեփանավանում անդունդը գլորված և մահացած աշակերտի մասին (լուսանկարներ)


Մանրամասներ ՝ Ստեփանավանում  անդունդը գլորված և մահացած աշակերտի մասին (լուսանկարներ)
Մարտ 22 18:24 2019

Ինպես հայտնել էինք՝ Լոռու մարզում, այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ թիվ 6 դպրոցի 10-րդ դասարանում սովորող, 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը Լոռի Բերդ տարածքում գտնվող «Աշոտ Երկաթ» անունը ստացած հնաբերդի տարածքում լուսանկարվելու ժամանակ  սայթաքել ու վայր է ընկել մոտ 150-200 մետր դեպի անդունդը։ 

ArmDay.am-ի տեղեկություններով՝ մահացած աշակերտը ամուսնացած քույր և  երկվորյակ եղբայր ունի, ով հենաշարժողական խնդիրներ ունի: Միասին նույն դասարանում էին սովորում: Հարևանները պատմում են, որ նորմալ, խելոք, հարգալից երեխա է եղել:

ArmDay.am-ը փորձեց կապ հաստատել դասվարի հետ, ով  ներկա է գտնվել  միջադեպի ժամանակ, սակայն չհաջողվեց:

Մանրամասները կհայտնենք քիչ ուշ:

 



loading...