Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները


Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները
Փետրվար 16 16:00 2019

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում։

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։

Ս.Լավրովն ու Զ.Մնացականյանը քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։