Կնյազ Հասանովը գոհ է ՀՀ բոլոր իշխանություններից


Կնյազ Հասանովը գոհ է ՀՀ բոլոր իշխանություններից
Փետրվար 16 14:22 2019

Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը գոհ է նոր իշխանությունների վարած քաղաքականությունից այնպես, ինպես՝ նախորդներից։ Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Հասանովը, նշելով, որ ազգային փոքրամասնությունների խնդիրները բազում են, որոնք հիմնականում կրում են մշակութային բնույթ։

 

Հարցին, արդյո՞ք կառավարության ծրագրում, որին կողմ է քվեարկել, բավարար են ազգային փոքրամասնությունների վերաբերյալ դրույթները, Հասանովը պատասխանեց, որ թե՛ նախորդ, թե՛ ներկայիս իշխանությունների օրոք իրենց ձայնը լսելի է եղել, և նոր իշխանությունները ևս պատրաստ են համագործակցել իրենց հետ։

 

Հետաքրքրվեցին, թե ո՞րն է հիմնական խնդիրը, որ առկա ազգային փոքրամասնությունների շրջանում, և մասնավորապես քրդական համայնքի մոտ, և պատգամավորը պատասխանեց, որ կան բազմաթիվ քրդաբնակ գյուղեր, որոնց համար գերխնդիր է ճանապարհների բարեկարգումը, ինչի հետ կապված առաջիկայում տեղի են ունենալու հանդիպումներ Տրանսպորտի նախարարի հետ։

 

Հայտնի է, որ ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնությունների հիմնական խնդիրները վերաբերում են ուսուցչական կադրերի և նրանց վերապատրաստման, դասագրքերի, ինչպես նաև լեզվի պահպանությանը, ինչը այսօր էլ գտնվում խորհրդարանում նրանց իրավունքները նարկայացնողների ուշադրության կենտրոնում։ Այդուհանդերձ Կնյազ Հասանովը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ երրորդ Հանրապետության և նույնիսկ Խորհդային Հաայաստանի  ժամանակցներից այս խնդիրները չեն անտեսվել իշխանությունների կողմից։ Մասնավորապես ՝ համայնքի ղեկավարը հայտնեց, որ խորհրդային տարիներից սկսած Հայաստանում գործել է նույնիսկ քրդական լրատվամիջոց, իրենց իսկ լեզվով։ Սակայն լեզվի պահմանության խնդիրը մնում է օրակարգային, և այս առիթով համագործակցություն է նախատեսվում նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ում ենթակայության տակ շուտով կանցնի նաև մշակույթի նախարարությունը, հետևաբար, Հասանովը կրթամշակութային խնդիրների լուծման ճանապարհը տեսնում վերոբերյալ նախարարության հետ միասին։

 

Վաչիկ Գրիգորյան

 

 

 



loading...