«Զորեղ ապագա» ՀԿ նախագահը խաբեությամբ հափշտակել է շուրջ 28 միլիոն դրամ, ինչպես նաև 1,5 միլիոն դրամի շինարարական ապրանքներ ու վառելիք. Ոստիկանություն (տեսանյութ)


«Զորեղ ապագա» ՀԿ նախագահը խաբեությամբ հափշտակել է շուրջ 28 միլիոն դրամ, ինչպես նաև 1,5 միլիոն դրամի շինարարական ապրանքներ ու վառելիք. Ոստիկանություն (տեսանյութ)
Փետրվար 16 14:12 2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ազգային անվտանգության ծառայությունից խարդախության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել։ 

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, տեղեկությունների հիման վրա ոստիկանության ստորաբաժանումների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Զորեղ ապագա» հասարակական կազմակերպության նախագահը, բարեգործության պատրվակով, տարբեր անձանց վստահությունը չարաշահել ու խաբեությամբ հափշտակել է շուրջ 28 միլիոն դրամ և 1,5 միլիոն դրամի շինարարական ապրանքներ ու վառելիք։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։