Քաղաքացին կոպիտ ձևով բժշկից պահանջել է՝ առաջինն իրենց հիվանդին վիրահատել. միջադեպ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում


Քաղաքացին կոպիտ ձևով  բժշկից  պահանջել է՝ առաջինն իրենց հիվանդին  վիրահատել. միջադեպ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում
Փետրվար 16 13:10 2019

 «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, հաղորդում  բժշկի և հիվանդի միջև ձեռնամարտ չի եղել: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝անդրադառնալով լուրերին,թե պրոֆեսոր Միրիջանյանի հետ կապված միջադեպ է գրանցվել:

«Քաղաքացին կոպիտ ձևով մտել է բժշկի սենյակ, պահանջել, որ առաջինն իրենց հիվանդը պիտի վիրահատական միջամտության ենթարկվի, բաժանմունքի վարիչ պրոֆեսոր Միրիջանյանը բացատրել է նրան, որ գոյություն ունի որոշակի ընթացակարգ: Հիվանդը բարեհաջող վիրահատվել է, հիմա նա լավ ինքնազգացողություն ունի, իսկ հիվանդի հարազատները հետո մոտեցել, ներողություն են խնդրել պրոֆեսոր Միրիջանյանից իրենց վարքագծի համար»,- ասաց Շուշան Դանիելյանը:

Հարցին, էթիկայի հանձնաժողովը անդրադարձե՞լ է  թեմային, Միրիջանյանը նկատողություն ստացե՞լ է, աշխատակազմի ղեկավարը պատասխանեց.«Վերջին անգամ Էթիկայի հանձնաժողովի  նիտ եղել է հունվար  ամսին: Տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը»: