ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն


ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն
Փետրվար 16 13:12 2019

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:

Ըստ մամուլի հրապարակումների՝ 2018 թվականի ապրիլին երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես եւ շքեղ առանձնատներ ունեն: Խոսքը հարյուրավոր միլիոնների հասնող կարողության մասին է:

Օրեր առաջ մամուլը գրեց, որ նա վերադարձել է Երեւան: «Փաստինֆո»-ի տեղեկություններով`ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան եւ պահանջում է վերադարձնել գումարները, որոնց ծագումը կասկածահարույց է: Ֆորմալ առումով՝ թե ինչ գործի շրջանակներում են կանչել՝ առայժմ պարզել չհաջողվեց:



loading...