Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը


Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը
Փետրվար 16 12:11 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին՝ Լիտվայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ։
Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ շահերի և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-լիտվական հարաբերու­թյունները համատեղ ջանքերի շնորհիվ կամրապնդվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: