Դավիթ Տոնոյանը ժամանել է ԱՄԷ, որտեղ կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին


Դավիթ Տոնոյանը ժամանել է ԱՄԷ, որտեղ կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին
Փետրվար 16 11:10 2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, իր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

ԱՄԷ–ում նախարարը փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին։

Դավիթ Տոնոյանը կմասնակցի նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Ըստ աղբյուրի, այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։