«Ժողովուրդ». Արմեն Սարգսյանը ստվերային կերպով հովանավորում է «Լուսավոր Հայաստանին» հաճախ հանդիպում են


«Ժողովուրդ». Արմեն Սարգսյանը ստվերային կերպով հովանավորում է «Լուսավոր Հայաստանին» հաճախ հանդիպում են
Փետրվար 16 09:31 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի։ Եւ մեր աղբյուրների պնդմամբ` նախագահը համագործակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, եւ, ըստ էության, ստվերային կերպով հովանավորում այդ քաղաքական ուժին:

Ասում են` նա պարբերաբար հանդիպումներ է ունենում «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանական խմբակցության պատգամավորներից մի քանիսի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, իհարկե, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչերը հերքեցին այդ լուրը: ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Իհարկե, Արմեն Սարգսյանը մեր նախագահն է, մենք նրան շատ հարգում ենք, բայց նման գաղափարներ եւ մտքեր չկան։ Անգամ նման խոսակցություններ չեմ լսել։ Առաջին անգամ Ձեզնից լսեցի»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...