Տան ո՞ր սենյակում՝ ի՞նչ բույս կարելի է դնել


Տան ո՞ր սենյակում՝ ի՞նչ բույս կարելի է դնել
Փետրվար 16 14:18 2019

Սենյակային բույսերը տանը հարմարավետություն են հաղորդում և դառնում են ինտերիերի բաղկացուցիչ մաս: Բայց բույսերի բազմազանության մեջ դժվար է կողմնորոշվել:

Լոգարան


Պալմա «Լեդի» մաքրում է օդն ամոնիակից, ինչը շատ օգտակար է լոգարանում քիմիական մաքրում կատարելուց հետո:
Ագլաոնեմա չափավոր վերացնում է օդում ֆորմալդեհիդը, որը հանդիպում է կոսմետիկ ապրանքներում: Լավագույն տեղը ցնցուղի կողքին է:
Եվրոպական / անգլիական բաղեղ մնացածներից լավ կլանում է ածխածնի երկօքսիդը, ինչպես նաև մաքրում է օդը թունավոր նյութերից, ֆորմալդեհիդից և ծանր մետաղներից:


Ննջարան


Եռաճյուղ Սանսեվիերիա գիշերային ժամերին թթվածին է արտադրում և մաքրում օդը թունավոր նյութերից, ինչը զգալիորեն կլավացնի ձեր քունը:
Սպատիֆիլլում ակտիվորեն կլանում է արտադրական և կենցաղային տոքսինները (ացետոն, բենզոլ, ամոնիակ): Հատկապես օգտակար է վերանորոգումից հետո, երբ տարածքի օդը լի է վնասակար նյութերով:
Ֆալենոպսիսը բույս է հիասքանչ ծաղիկներով: Արտադրում է մեծ քանակությամբ թթվածին՝ գիշերային ժամերին, մաքրում է օդը տոլուոլից:


Մանկասենյակ


Սուրճի ծառը բնական ֆիլտր է: Մաքրում է օդը բենզոլից, ֆորմալդեհիդից, ֆենոլից, եռաքլոր էթիլենից:
Հիբիսկուս - ստեղծում է հաճելի միկրոկլիմա. Ֆիտոցիդները, որոնք պարունակվում են բույսի մեջ, թարմացնում և մաքրում են օդը, մոտակայքում գտնվող բույսերն սկսում են ավելի լավ աճել և չեն հիվանդանում:
Ալպյան մանուշակ - օգնում է հաղթահարել անքնությունը, խրոնիկ հոգնածության, նյարդային վիճակի և դյուրագրգռության սինդրոմները:


Հյուրասենյակ


Թեքված Դրացենա - մաքրում է օդը ֆորմալդեհիդից և բենզոլից:
Սրածայր քլորաֆիտում - պայքարում է տրասպորտային միջոցների արտանետումների արդյունքում առաջացած ֆորմալդեհիդի, ծխախոտի ծխի դեմ, հրաշալիորեն մաքրում և խոնավեցնում է օդը:
Բենջամինի ֆիկուս - ոչնչացնում է օդում բենզոլը, եռաքլոր էթիլենը և ֆենոլը:


Խոհանոց

 

Ալոե - մաքրում է օդը բենզոլից և ֆորմալդեհիդից: 
Ծաղկող Ստեֆանոտիս - թարմացնում է խոհանոցի օդը: Լավ խնամքի դեպքում ձեզ շնորհակալություն կհայտնի իր գեղեցիկ, սպիտակ ծաղիկներով՝ ամբողջ տարին: 
Սենպոլիա — առավելությունը բնակարանից մրջյուններին վտարելն է: