7 նշան,որ Ձեր ամուսինը երջանիկ է Ձեզ հետ


7 նշան,որ Ձեր ամուսինը երջանիկ է Ձեզ հետ
Փետրվար 16 12:51 2019

1.Համբույրներ
Նա ողջունում է ձեզ համբույրով, երբ աշխատանքի տուն է վերադառնում: Եվ հավատացեք, որ ավելի հաճելի է, երբ նա ձեր այտն է համբուրում, քան շուրթերը:


2.Շփումներ 
Երբ նա իր գործերով ձեզանից հեռու է լինում, ապա բոլոր հնարավոր ազատ ժամերին փորձում է կապվել ձեզ հետ: Եվ միշտ ձեզ պատմում է, ինչպես են ընթանում գործերը, ասում է, որ կարոտում է: Կան ամուսինների տեսակներ, որոնց համար գործուղումը փրկություն է, սակայն եթե ձեր ամուսինը ամեն րոպե ցանկանում է խոսել ձեզ հետ, տեղեկացված լինել ձեզանից, ապա համոզված եղեք, որ նա իրեն երջանիկ է զգում ձեր կողքին:

3. «Ես սիրում եմ քեզ»
Նա ասում է, որ սիրում է ձեզ: Ամեն օր, ամեն անգամ: Իսկ դուք ուղղակի պատասխանում եք նրան: Իսկական սերը երբեք չի ծերանում: Երջանիկ ընտանիքներում ամուսինները պարբերաբար կրկնում են, որ սիրում են իրար, քանի որ գիտեն, թե որքան կարևոր է, որ դուք դա պարբերաբար զգաք:


4. Օգնական ձեռք 
Նա ձեզ օգնում է տնային գործերում, որովհետև ցանկանում է թեթևացնել ձեր հոգսերը: Նա պատրաստ է դառնալ ձեր գործընկերը, օգնականը, որովհետև սիրում է ձեզ:

5. Հաճոյախոսություններ
Նա գովերգում է ձեզ, ուշադրություն է դարձնում նրան, թե ինչ եք անում, ինչպիսի տեսք ունեք: Դուք օրվա մեջ կարող եք նրան բռնացնել ձեզ զննելիս: Թվում է, նրան չի ձանձրացնում ձեզ նայելը: Նա տեսնում է ձեր թերությունները, բայց այդ ամենին վերաբերում է սիրով:


6. Մխիթարություն
Նա ամուր գրկում է ձեզ ամեն անգամ, երբ դուք լալիս եք: Երբ ձեր հոգու ցավը մեծ է, նա միշտ ձեր կողքին է: Նա միշտ ձեզ հետ է:

7.Բաց սիրտ 
Նա ձեզ պատմում է իր երազանքների, վախերի մասին: Եվ այդ ամենը շատ բնական է և ձեզ համար, և նրա: Երջանիկ ամուսինը երբեք չի վախենում իր կնոջ մոտ «փոքրիկ տղա» երևալ, քանի որ գիտի, որ նա կհասկանա իրեն:



loading...