Ցելյուլիտից ազատվելու լավագույն միջոցները


Ցելյուլիտից ազատվելու լավագույն միջոցները
Փետրվար 16 00:48 2019

Իհարկե, ցելյուլիտը վտանգավոր չէ, բայց դրանից պետք է անպայման ձերբազատվել: Դրա համար անհրաժեշտ է հետևել ոսկե կանոնների՝ փոխել կենսաձևը և ընկերանալ սպորտի հետ:
Հատկապես կարևոր են կարդիովարժությունները, որոնք պետք է անել ամեն օր: Այդ թվում, օգտակար է աստիճանների վրա դանդաղ վազքը: Մեծ ուշադրություն է պետք հատկացնել նաև ուժային վարժություններին:
Սննդակարգը կազմելիս հիշեք, որ պետք է հնարավորինս քիչ ածխաջրեր ներառել: Եվ հակառակը, մրգերն ու բանջարեղենը պետք է դառնան ձեր սննդակարգի անբաժանելի մասը:
Արդյունավետ մեկ այլ միջոց է մերսումը: Այն լավացնում է արյան շրջանառությունը և օգնում ազատվել ճարպերից:



loading...