Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի տնտեսվարը թալանել է նույն դպրոցի դաշնամուրի ուսուցչուհուն, իսկ հետո ասել՝ «Կլասիկա լսի, կլասիկա»


Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի տնտեսվարը թալանել է նույն դպրոցի դաշնամուրի ուսուցչուհուն, իսկ հետո ասել՝ «Կլասիկա լսի, կլասիկա»
Փետրվար 16 00:33 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սուսաննա Սուքիասյանից, ով հայտնել է, որ նույն օրը, 5 րոպե տարբերությամբ, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի դասասենյակներից մեկից գողություն է կատարվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դպրոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նշված դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի, 56-ամյա Սվետլանա Արմենակյանի պայուսակից գողացել են 1000 դրամ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է նույն դպրոցի տնտեսվար Արամայիս Միքայելյանը, ով ոստիկաններին խոստովանել է, որ 8 օր առաւջ նույն ուսուցչուհու պայուսակից գողացել էր 20 հազար դրամ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սուքիասյանը նշված դպրոցի տնօրենն է:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երբ տնտեսվարն իմացել է, որ դաշնամուրի ուսուցչուհին իմացել է, որ իր պայուսակից գումար են հափշտակել, որպես մխիթարանք դաշնամուրի ուսուցչուհուն ասել է՝ «Կլասիկա լսի, կլասիկա»: 



loading...