Սովորական զբոսաշրջիկներին կթույլատրվի այցելել Ռոնգբուքի մենաստան մոտակա շրջաններով, որը գտնվում է ծովի մակարդակից 5000 մետր բարձրության վրա:
5000 մետր բարձրության վրա գտնվող բազային ճամբար այցելելու թույլտվություն տրվում է միայն բարձրանալու իրավունք ունեցողներին: Այս տարի իրավունքը տրված է շուրջ 300 լեռնագնացի, իսկ զբոսաշրջիկների վերելքն արգելված կլինի:
Լեռնագնացները, որոնք բարձրանալու իրավունք կստանան, պետք է ավելի խիստ լինեն էկոլոգիական կանոնների պահպանման հարցում, այդ թվում՝ պարտավորված կլինեն իրենց հետ տեղափոխել ամբողջ աղբը:
Նշվում է, որ նաև կստեղծվի 200 հոգանոց խումբ, որը կմաքրի աղբը: