Երևանի Մանթաշյան փողոցում բախվել են Mercedes և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները


Երևանի Մանթաշյան փողոցում բախվել են Mercedes և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները
Փետրվար 15 23:16 2019

Երևանում` Մանթաշյան փողոցում, փետրվարի 10-ին՝ ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, բախվել են Mercedes մակնիշի 93 AP 993 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 PM 824 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:

Հղում անելով իր տեղեկություններին՝ լրատվամիջոցը հայտնում է, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Volkswagen-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:



loading...