Պորոշենկոն նախընտրական քարոզարշավի վրա արդեն 2,5 մլն դոլար է ծախսել


Պորոշենկոն նախընտրական քարոզարշավի վրա արդեն 2,5 մլն դոլար է ծախսել
Փետրվար 15 22:24 2019

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը երկրորդ անգամ է հավակնում երկրի նախագահի պաշտոնին, նախընտրական քարոզարշավի վրա արդեն 2,5 մլն դոլար է ծախսել, գրում է РИА Новости-ն:

Նախագահի շտաբի ներկայացուցիչ Օլեգ Մեդվեդևի հավաստմամբ՝ Պորոշենկոն քարոզարշավը ֆինանսվորում է սեփական միջոցներով: 

«Այս պահին քարոզարշավի վրա 70 մլն գրիվնա (2,5 մլն ԱՄՆ դոլար) է ծախսվել: Դեռևս պարզ չէ՝ որքան գումար է նախատեսվում ծախսել ընդհանուր քարոզարշավի համար, դա կյանքը ցույց կտա, սակայն որքան էլ ծախսվի, դա կլինի բացառապես նախընտրական ֆոնդից»,- ասել է Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 31-ին: Նախագահի պաշտոնին հավակնում է 44 թեկնածու, որը երկրի պատմության համարռ եկորդային թիվ է: Սոցիալական հարցման արդյունքների համաձայն՝ այս պահին երկրի գործող նախագահի վարկանիշը 14% է: