Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փետրվար 15 20:02 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։