Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը


Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը
Փետրվար 15 19:35 2019

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացմանը մասնակցել են բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, անվտանգության ոլորտի փորձագետներ։