Լարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. կա ձնահյուսի վտանգ


Լարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. կա ձնահյուսի վտանգ
Հունվար 16 10:09 2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: