«Չեմ հիշում, ես դպրոցական եմ եղել»․ նորընտիր պատգամավորները՝ ՀՀ պետականության պատմության մասին (տեսանյութ)


«Չեմ հիշում, ես դպրոցական եմ եղել»․ նորընտիր պատգամավորները՝ ՀՀ պետականության պատմության մասին (տեսանյութ)
Հունվար 15 18:00 2019

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների անփորձության վերաբերյալ ՀՀ նոր իշխանությունների հակափաստարկները նրանց իմացողության մասին են։ Իսկապես անփորձությունը հաղթահարելու մեթոդներից մեկը հանդիսանում է գիտելիքների մեծ պաշարը, որի առումով ևս նորընտիր պատգամավորներից ոմանք  չեն փայլում։ Պարզելու համար վերջիններիս պետությանն և պետականությանը վերաբերվող ամենատարրական գիտելիքները ArmDay.am-ը հարցում է անցկացրել մի շարք պատգամավորների շրջանում, որոնցից շատերն անձամբ են խնդրել, որպեսզի չհրապարակվեն տեսանյութերը, իսկ ոմանք առհասարակ մերժել են՝ հարցման բնույթն իմանալուն պես։ Նշենք նաև, որ պատգամավորներն ընտրվել են բացառապես պատահական սկզբունքով։

 

Ստորև ներկայացնում ենք հարցման տեսագրությունը

 

Վաչիկ Գրիգորյան

Ի գիտություն այն պատգամավորների, ովքեր չէին տիրապետում հարցման ընթացքում հնչեցված հարցերի պատասխաններին, նշենք, որ ՀՀ ԱԺ առաջին գումարման ընտրությունները տեղի են ունեցել 1995 թ-ի հուլիսի 5-ին, ՀՀ պետական օրհներգի խոսքերի հեղինակը Միքայել Նալբանդյանն է։ Իսկ  ՀՀ պետական դրոշի  կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար, կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո, իսկ նարնջագույնը՝ հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Պատգամավորներին չէր խանգարի իմանալ նաև, որ ՀՀ պատմության մեջ ամենակարևոր փաստաթուղթը՝ Հայաստանի անկախության հռչակագիրը, ընդունվել է 1990 թ-ի օգոստոսի 23-ին։ Թերևս միակ հարցը, որ այդպես էլ մնաց անպատասխան այն էր, թե ով է եղել Ազգային ժողովի շենքի ճարտարապետը, իսկ նա Մարկ Գրիգորյանն է, ով նախագծել է նաև Մատենադարանի շենքը։