Էրիկ Գրիգորյանը Համաշխարհային բանկի պաշտոնյային է ներկայացրել կլիմայական ֆինանսավորման հարցերի լուծման ՀՀ-ում մշակված գործիքը


Էրիկ Գրիգորյանը Համաշխարհային բանկի պաշտոնյային է ներկայացրել  կլիմայական ֆինանսավորման հարցերի լուծման ՀՀ-ում մշակված գործիքը
Դեկտեմբեր 10 22:44 2018

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների տարածաշրջանային տնօրեն Բենուա Բոսկեին ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված կլիմայական ֆինանսավորման նորարարական գործիքը: Այս մասին Էրիկ Գրիգորյանը գրել է իր «Ֆեյսբուք »-ի էջում:

 

«Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների տարածաշրջանային տնօրեն Բենուա Բոսկեին ենք ներկայացնում Հայաստանի կողմից մշակված կլիմայական ֆինանսավորման նորարարական գործիքը, որը կարող է գլոբալ մեխանիզմ դառնալ զարգացող երկրների կլիմայական ֆինանսավորման հարցերի լուծման համար»,- գրել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատարը։